▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովկասցիներին շուտով ցույց կտան «ով է շեֆը Մոսկվայում». Մարգարիտա Սիմոնյան

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում արձագանքել է նախօրեին Նոր Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերին։

Հիշեցնենք, որ կովկասցի չորս տղամարդ հարձակվել են ռուս տղամարդու վրա, որն այդ ժամանակ եղել է իր երեխայի հետ: 

Ինչպես հայտնի է դարձել «MK»-ին, բոլոր հարձակվողները 21 տարեկան են։ Նրանք բնիկ ադրբեջանցիներ են։ Գրանցման վայրը Օրենբուրգի մարզն է։ Հատկանշական է, որ կալանավորներին անձնագրեր են տրվել 2000թ.:

««Այս բոլոր» եկվորները»  և «կովկասյան ազգությամբ դեմքերը»  «վեր-վեր են թռչում»»,- գրել է Սիմոնյանը՝ նշելով, որ հնարավոր է երկրում «կացության թույլտվության խստություն» մտցվի։ Նրա խոսքով` մետրոյի յուրաքանչյուր կայարանում նորից կսկսեն ստուգել գրանցումը։ Սիմոնյանը հիշել է, որ ինքն էլ է ստուգվել Մոսկվայում, երբ 20 տարի առաջ Կրասնոդարից «եկել էր» մայրաքաղաք։

«Եվ նրանք ճիշտ կանեն», - գրել է նա:

Սիմոնյանը Մոսկվայում կովկասցի հյուրերի այս պահվածքը խայտառակություն է անվանել, քանի որ բուն Կովկասում խնջույքի ժամանակ տղամարդիկ «նույնիսկ զուգարան գնալուց են ամաչում»։

«Իսկ Մոսկվայում, ուրեմն, հյուր չե՞ք, ուրեմն ձեզ ցույց կտան, թե ով է այս տան շեֆը»,- զգուշացրել է նա։

Սիմոնյանը հավելել է, որ դա ասում է որպես եկվոր և «կովկասյան ազգության մարդ»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին