▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովկասի գերուհին՝ կամ Ալիևի վերջին արկածն ու Փաշինյանի կոշտ պատասխանը

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանավեճ է ծավալվել Գարեգին Նժդեհի թեմայով։ Աշխաբադում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Իլհամ Ալիևը Հայաստանի հերոսին անվանել է նացիստների աջակից, որին հերոսացրել է Հայաստանի նախկին իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանի պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Նա հիշեցրել է, որ Նժդեհը պայքարել է թուրքական շրջափակման դեմ։

«Անկեղծ ասած, երբ լսեցի Ալիևի` Գարեգին Նժդեհի մասին գնահատականները, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է. «Եկեղեցին էլ եմ ես քանդե՞լ»: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` պատմական ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին