Ֆուտբոլ + Կովկասյան բախում․ Ի՞նչ է կատարվում ստադիոնում և ոչ միայն․․․Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև։ Խաղն ավարտվեց Վրաստանի ընտրանու վստահ հաղթանակով։
Հանդիպումը սպասարկում էր ռումինացի մրցավար Ռադու Պետրեսկուն: Վրաստանի հավաքականը բավական արդյունավետ էր գրոհում, և արդեն առաջին խաղակեսում ձևակերպեց կարևոր առավելություն:
Մրցող ընտրանիների միջև կայանալիք պատասխան հանդիպումը մարտի 23-ին է՝ Վրաստանում։ Հայաստանի ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպը մի քանի օր ունի՝ ինչ-որ բան փոխելու համար։
Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց։ Հանդիպման 33-րդ, ապա նաև 36-րդ րոպեին Վրաստանի հավաքականը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը:
ՖԱՖ ու Ռեդ Իգլեզ ֆան շարժումները միացան Սախարովի հրապարակում և միասնական քայլերթով շարժվում են Հանրապետական ստադիոն։ ԱՌԱ՜Ջ ՀԱՅԱՍՏԱՆ
Տեսանյութը՝ Լևոն Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից
Հայկական ֆուտբոլի երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը։
Դիտեք նաև՝