▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

Հունվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց է արձակվել։ Տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից:

/filemanager/uploads/Tatevik_Grigoryan.jpeg

Ժամը 18։00-ի սահմաններում Տ. Գրիգորյանն ահազանգել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ դատարանի իր աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է։ Ոստիկանները նշված վայրում ապակիների արանքում հայտնաբերել են կրակված գնդակ, որը հետաքննիչի կողմից առգրավվել է, և նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին