▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակnցներ՝ Շինարարների փողոցում

Աջափնյակ համայնքի Շինարարների 24 հասցեում րոպեներ առաջ կրակոցներ են հնչել: Տարածքում հայտնաբերվել է կրակոցներից վնասված Toyota Land Cruiser ամենագնաց:
Մեր աղբյուրները հայտնում են, որ նախնական տեղեկությամբ` կրակոցներից սպանվել է Ֆազ մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը, որն այս տարիներին հասցրել է աչքի ընկնել տարբեր քրեական պատմություններով:

***

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել , որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցում կրակոցներ են հնչել:

Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրին ոստիկանությունից:

Ներկա պահին դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին