▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ՝ Երևանում․ բերման է ենթարկվել «Արսեն Երևանսկին»

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, «օրենքով գողերի ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վաչությունում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթ Բեկի 111/30 հասցեում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ ժամը 16:20-ի սահմաններում նշված հասցեում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Վիտալի Ավդիանը, ով եղել է Toyota մակնիշի ատոմեքենայով, դեռևս չպարզված ուղևորների հետ միասին վիճաբանել է Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Շահբազյանի հետ, ով եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ Merecedes-ում եղել է Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Մկրտչյանը: Վիճաբանության ընթացքում երկու կողմերը բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, որով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և հայհոյանքներ հնչեցրել միմյանց նկատմամբ: Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Վ. Ավդիանին ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են Ա. Մկրտչյանին, Հ. Շահբազյանին, Երևանի բնակիչներ 52-ամյա Արմեն Շ-ին, 53-ամյա Պարույր Գ-ին, 39-ամյա Արթուր Գ-ին, 37-ամյա Հայկ Խ-ին, Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Պարույր Բ-ին, Երևանի բնակիչներ 25-ամյա Հայկ Ս-ին, 34-ամյա Արտյոմ Մ-ին, 54-ամյա Գևորգ Հ-ին, 47-ամյա Արթուր Կ-ին և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Սարգիս Ս-ին: Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ներկայացվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով ՀՀ Քր. օր-ի 297 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Վ. Ավդիանին և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Վ. Ավդիանին ու Ա. Մկրտչյանն «օրենքով գող» են: Վերջինս հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին