▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Գեղարքունիքում. կիզակետում գյուղապետի որդին է

Armlur.am-ը գրում է.

Կայքի տեղեկություններով՝ երեկ Գեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վերին Շորժայի համայնքապետի՝ Արտեմ Երանոսյանի որդին՝ Խաչիկ Երանոսյանը, Այրք գյուղում գազային ատրճանակից կրակել է նույն գյուղի բնակիչ Գագիկ Զաքոյանի վրա: Իսկ պատճառը, մեր աղբյուրների փոխանցմամբ եղել է կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան հաստատեցին, որ նման դեպք տեղի է ունեցե՝ հավելելով, որ բացատրական աշխատանքների շնորհիվ Խաչիկ Երանոսյանը ներկայացել է բաժին՝ ներկայացնելով նաև գազային ատրճանակը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին