Այսօր` սեպտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված մոտ 17 պարկուճ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում կա արյուն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ-ն։ Վերջիններն ամուսիններ են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: