
|
«Ժողովուրդ»-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով սպանված 45-ամյա Արսեն Վարդանյանը ռեստորանում էր երգում։ |
|
|
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև այսօր՝ փետրվարի 18-ին, Աբելյան փողոցում հաշվեհարդարի մասնակից վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։ Մասնակից մյուս անձանց ինքնությունները այս պահին պարզվում են։ ***
*** Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։ Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։ Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ: Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ֆազի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, այս պահին Հայաստանում չէ, և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ: Այս մասին գրել է լրագրող Լիա Սարգսյան |


