Նոյեմբերի 25-ին Կրեմլի մեծ դահլիճում տեղի է ունեցել Ֆիլիպ Կիրկորովի հոր՝ Բեդրոս Կիրկորովի 90-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցել է նաև «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը՝ կատարելով «Իմ Անի» երգը։
Հայ երգչի ելույթից հետո Բեդրոս Կիրկորովը խնդրել է հարգել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և գովեստի խոսքեր է հնչեցրել Հարությունի մասին։
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցներն այսօր հայտնել են, որ Բեդրոս Կիրկորովին շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են։ Այս տարվա ապրիլին ևս նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ ճնշման և հազի պատճառով։
Հարություն Մկրտչյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև․