▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին հիշել են Եվա Ռիվասի ու Արամեի` Դոնի Ռոստովում ապրելու տարիների սիրավեպը

Երգչուհի Եվա Ռիվասը շարունակում է ask.fm-ի միջոցով պատասխանել երկրպագուներին հետաքրքրող հարցերին, որոնց ցանկում առաջին հերթին Եվայի անձնական կյանքին, ապա ստեղծագործական գործունեությանը վերաբերող թեմաներն են: Ըստ Մամուլ.am-ի, շատերը կրկին վերհիշել են նախկին խոսակցությունները` կապված Եվայի ու Արամեի` Դոնի Ռոստովում ապրելու տարիներին ունեցած սիրավեպի հետ: Երկրպագուներից մեկին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ինչ հարաբերությունների մեջ են նրանք այժմ, կա՞ շփում: ''Նորմալ, մարդկային հարաբերություններ են, ինչպես մնացած երգիչների հետ'',- առանց մանրամասնելու` պատասխանել է երգչուհին:

- Եվա, խոսակցություններ կան, որ Դուք այժմ սիրավեպ ունեք Մոսկվայի հայտնի ակումբներից մեկի տնօրենի հետ:

- Իմ մասին շատ բաներ են խոսում: Խոսում են նաև, որ ես կապված եմ Միխայիլ Պրոխորովի հետ, ինչպես նաև մի շարք այլ օլիգարխների: Մարդիկ շատ են խոսում, հատկապես ''բարի կամեցողները'': Սիրելիներս, մի անհանգստացեք, երբ լինի հարսանիք, բոլորդ կիմանաք, կիմանաք նաև, թե ով է իմ ընտրյալը: (Ի դեպ, երգչուհին ասել է, որ կցանկանար 5 կամ 6 երեխա լույս աշխարհ բերել):

-Ֆեյսբուքյան Ձեր էջում շատ եք խոսում երկրպագուների մասին: Եթե երկար ժամանակ չեք եղել Հայաստանում, ինչո՞ւ եք այդքան վստահ, որ Ձեզ նախկինի պես սպասում ու սիրում են:

- … Որովհետև ես բազմաթիվ նամակներ եմ ստանում տարբեր քաղաքներից: Պարտադիր չէ լինել Երևանում և անընդմեջ թարմացնել երգացանկը, որպեսզի քեզ հիշեն և սիրեն:

-Հայաստանում բնակարան ունե՞ք:

-Ոչ, բնակարան չունեմ, սակայն կցանկանայի ունենալ: Երբ Երևանում եմ լինում, հյուրանոցում եմ մնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին