▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կռվարար դպրոցակա՞ն, թե՞ վունդերկինդ. մանրամասներ թիվ 71 դպրոցի միջադեպերից

«Կենտրոն» հեռուստաընկերության տեսանյութն անդրադառնում է օրերս թիվ 71 դպրոցում տեղի ունեցած իրադարձություններին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լուրեր էին շրջանառվում, իբր Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71դպրոցում վախի մթնոլորտ է և լարված իրավիճակ: 6-րդ բ դասարանի աշակերտների ծնողները հրաժարվել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ դասադուլ հայտարարելով ու պատճառաբանելով, թե իբր  աշակերտներից մեկը մշտապես ծեծի է ենթարկում դպրոցականներին:

Հավելենք, որ Հարություն Ղազարյանի ծնողները դիմել են ՄԻՊ Կարեն Անդրեասյանին՝ բացահայտելով ողջ ճշմարտությունը:

Այսօր ծնողները ասուլիս են տվել՝ կրկին պահանջելով Հարությունին հեռացնել: Իսկ Հարություն Ղազարյանի ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ արհամարհում են ծնողների նման վարվելաձևը և հարկ չեն համարում արձագանքել: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին