▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. կորցրել է գիտակցությունը։ Այս լուրը հաստատել է Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը հայտնել է, որ այս պահին աշխատում է շտապ օգնության 2 խումբ։

«Կտրուկ իջել է սրտի զարկերակը։ Աշխատում են մի քանի բժշկական խմբեր։ Այս պահին վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կարծում եմ, որ սա Առողջապահության նախարարության անհետեւողականության արդյունքն էր»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ հետագայում հանդես կգա հայտարարությամբ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին