Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ սկսում է ճանապարհը դեպի Տոկիո-2020 օլիմպիական խաղեր։
«Մայիսի 17-ին Կրասնոդարում ես կրկին կվերադառնամ մրցագորգ, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը դեպի Տոկիո-2020 և վերցնեմ այն, ինչը պատկանում է ինձ»: