▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կյանքի խոսքն» աղոթում է` Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու համար

Iravunk.com-ը գրում է. Այս օրերին, երբ մենք տեսնում էինք, թե ինչպիսի հրաշքներ է կատարվում դիրքերում` հայ զինվորի սխրանքների շնորհիվ, պարզվում է` «Կյանքի խոսքի» հետեւորդները հակառակորդի թիկունքում աղոթում են` մեր թշնամիների համար, որ Բաքվին վերադառնա Արցախը: Իհարկե, այս ամենին դժվար էր հավատալ, բայց փաստերը աղաղակում են:

Ադրբեջանի «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ղեկավար ՌԱՍԻՄ ԽԱԼԻԼՈՎԸ մեծ ջանքեր է գործադրում Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար, ինչի համար այցելում է դիրքեր ու աղոթք անում: Այս մասին է վկայում համացանցում տարածված տեսանյութը, որտեղ դեռեւս 2012 թվականին վերջինս դիմելով իր հետեւորդներին` ասել էր. «Ղարաբաղը մերը կլինի այն ժամանակ, եթե մենք ամեն օր աղոթենք դրա համար»:Ավելին` իր քարոզներում ավագ հովիվ Խալիլովը հանդես է գալիս ընդգծված հակակահայկական դրսեւորումներով: Առավել մանրամասն դիտե՛ք այստեղ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ն ավելի ուշ կփորձի նաև ներկայացնել «Կյանքի խոսք»-ի հայաստանյան մասնաճյուղի պարզաբանումը՝ կատարավածի վերաբերյալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին