ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը , արձագանքելով դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի հարցազրույցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այ քո նման ոչ մի բանները ծախեցին էս երկիրը: Ձեր արած հեղափոխությունը` հակահայկական շարժումը, հանգեցրեց նրան, որ մինչ օրս Հայ ազգը քաղում է դրա պտուղները: Ես բոլորին չեմ մեղադրում 2018-ին փողոցում լինելու համար, բայց մեղադրում եմ նրանց (քեզ), ովքեր մինչ օրս ոչխարի նման կանգնած են մի չմարդու կողքին, ով հազարավոր տղերքի է սպանում մինչ օրս, ով Արցախն է հանձնել, իսկ հիմա էլ Ալիևի տակ պառկած Հայաստանն ա հանձնում: Մի չմարդու կողքին ես կանգնած, այ տղա, ում ապիկար կառավարման պատճառով 10.000-ից ավել հայ մահացավ կորոնավիրուսից: Ու դու հիմա կանգնած հաթաթա ես տալի՞ս: Կյանքիդ սև էջերը կմաքրագրեմ դեմքիդ, այ վառված թատրոնի դերասան: Ես մեղադրում եմ նրանց, ովքեր հանուն լայքի ռեխները լայն բացած ժպտում էին, երբ այլոց տան դիմաց պսակ ու սև լենտ էին կախում: Մեղադրում եմ նրանց, ովքեր մինչ օրս քո նման ապրում են կիսաբաց լուսամուտների Հայաստանում ու լռում են: Այ քո նմաններն են, որ մի քանի հատ տոմսի խաթր պատրաստ են լռել ու աչք փակել էն այլանդակությունների վրա, որ տեղի է ունենում մեր երկրում: Այ, դու ու քո նմանները խորը մտածեք, որովհետև գաղափարը ծախել եք ու դարձել եք թուրքի աղանդի հետևորդ:
Անձնականիդ դեռ չեմ անդրադառնում, որովհետև կարմիր գիծ եմ պահում, բայց ստեղ էնտեղ, երբ խոսում ես, ապա հիշի, որ պատերն էլ ականջներ ունեն:
Հուսամ իշխանափոխությունից հետո ՔՊ-ի սիրելիներիդ հետ միասին կմաքրեք Հայաստանը ձեր ներկայությունից: Այլապես դալանները կան ու կան...»։
Նշենք, որ Հայկ Պետրոսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է․ «Բոլոր նրանք, ովքեր հեղափոխության մասնակիցներին մեղադրում են 5000 տղաների կորստյան համար, թող խորը մտածեն»։
Դիտեք նաև՝