▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը հակասում է զինադադարի համաձայնություններին». Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը հակասում է երկու երկրների միջև զինադադարի համաձայնություններին: Եթե Ադրբեջանը որոշ մտահոգություններ ունի հոսքերի թափանցիկության առումով, կան այլ միջոցներ՝ հարցին մոտենալու համար: Կոչ ենք անում՝ վերականգնել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն երկու կողմից ստանձնած պարտավորությունների, բայց նաև՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռի: Շրջափակումը ընդունելի չէ, մարդասիրական ճգնաժամի ռիսկ է ստեղծում ԼՂ բնակչության համար»,- այս մասին Երևանում՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան: «ԼՂ բնակչությունը պետք է ապրի խաղաղության, անվտանգության մեջ»,- հավելել է պաշտոնյան:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին