▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ Ալավերդիում

Դիտեք նաև՝

Թարմացված․ ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Ալավերդիում ստեղծված իրավիճակին, հայտարարեց. «ՀՀ-ում ժողովրդավարության, ՏԻՄ մարմինների գործունեության բռնաբարություն է տեղի ունենում Ալավերդիում: Եզակի ոչ իշխանական թեկնածուն համայնքի ղեկավար է ու կարմիր բերետավորները փորձում են բռնազավթել իշխանությունը»:

Քիչ առաջ հայտի դարձավ, որ Ալավերդու ՔՊ խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին և նոր համայնքապետ է ընտրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանին:

Թարմացված․ «Ներկա ավագանիների 14 ձայներով անվստահություն հայտնվեց Ալավերդու գործող համայնքապետ Արկադի Թամազյանին, ու ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանն ընտրվեց համայնքի ղեկավար»,- Ալավերդի համայնքի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական անդամը: Երդման նիստը կկայանա 2023թ. դեկտեմբերի 8-ին՝ համայնքապետարանի շենքի ավագանու նիստերի դահլիճում:

Թարմացված․ Ալավերդու ՔՊ խմբակցությունը փորձում է իմպիչմենթի գործընթաց սկսել համայնքի ընդդիմադիր ղեկավարի նկատմամբ: Համայնքապետարանի բակում է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոյ Զուրաբյանը. «Իմ կարծիքով՝ սա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունն է, հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով: Այսինքն՝ ոչ թե փորձում են ինչ-որ երկխոսության գնալ, դատական կարգով և այլն, այլ՝ ոստիկանության ճնշմամբ»,- ասել է Զուրաբյանը: Նրա խոսքով՝ իշխանությունը չի հանդուրժում ընտրված որևէ ընդդիմադիրի:

***

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը համայնքի ընդդիմադիր ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել ու պատրաստվում է այսօր նիստ անցկացնել: Համայնքապետարանի բակում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի աջակիցներն են:

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են։ 

«Ամբողջ ՔՊ խմբակցությունն առավոտ լույսով ոստիկանության միջնորդությամբ ներս է մտել: Իսկ հիմա ո՛չ ժողովրդին են թույլ տալիս ներս մտնել, ո՛չ՝ մեր ավագանիներին ու աշխատակիցներին»,- համայնքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանը՝ հավելելով, որ բռնի ուժով նիստ կայացնելն օրենքի խախտում է. «Ներսում միայն ՔՊ-ն է ու մեր խմբակցության այն մեկ անդամը, ով լքել էր խմբակցությունը: Վերջինը 06:30-ին նրանց հետ եկել է: Իրավունք չունեն նման գործողություն կատարելու, բայց բռնի ուժով ու ոստիկանության աջակցությամբ փորձելու են ամեն ինչ անել»,- նշել է նա:

Թարմացված․ Լարված իրավիճակ է Ալավարեդու համայնքապետարանի խորհրդակցությունների դահլիճի դիմաց. ոստիկանները փակել են դուռը, որպեսզի «Ապրելու երկիր» խմբակցության անդամները չկարողանան մտնել դահլիճ, նաև՝ համայնքի ղեկավարը: ՔՊ-ն այսօր նիստ է նախաձեռնել՝ համայնքի ընդդիմադիր ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին