shamshyan.com-ի փոխանցմամբ՝ լարված իրավիճակ է ստեղծվել «ԱրմենՏել»-ի կենտրոնական մասնաշենքի առջև: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերության մի խումբ աշխատակիցներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ 5 տարուց ավելի է՝ «ԱրմենՏել» ընկերության հաշվեկշում աշխատող Կ. Մարտիրոսյան ՍՊԸ-ի պատասխանատուներն անհիմն պատճառաբանություններով իրենց գումարները չեն վճարում: Բողոքի ակցիային մասնակցողները ֆոտոլրագրողի -ի հետ զրույցում ասել են. «Կ.Մարտիրոսյան» ընկերության տնօրենը, որը կին է, հայտարարում է, որ ինքը չի կարողանում վճարումները կատարել, քանի որ «ԱրմենՏել»-ն իրեն «քցել» է, մինչդեռ «ԱրմենՏել»-ից պնդում են, որ իրենք բարեխիղճ կատարել են վճարումները, իսկ թե ինչի համար Կ. Մարտիրսյան ընկերության պատասխանատոները չեն վճարել , իրենց համար անհասկանալի է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում