ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «Փառքի ծառուղում» կտեղադրվի ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը:
Նա առաջին հայ երգիչն է, ում անվանական աստղը կտեղադրվի «Փառքի ծառուղում», տեղեկացնում է LP Entertainment ընկերության տնօրինությունը:
Անվանական աստղը կբացվի Հայաստանի Հանրապետության անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, ժամը 17:00-ին:
Առաջարկում ենք դիտել Արման Հովհաննիսյանի մասնակցությամբ մեր հաղորդումը, որ մոտ տասը տարվա պատմություն ունի․․․