Ստաս Շուրինը, ով այս տարի «Նոր Ալիք»-ում ներկայացրել է Լատվիան` զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, խոսել է մրցույթի, առկա թերությունների մասին:
«Նոր Ալիքն» ունի իր տեսակետը` երաժշտության մասին և ձևաչափ, ինչը նորմալ է: Եվ բոլոր այն երաժիշտները, ովքեր մասնակցել են կամ ցանկանում են մասնակցել այդ մրցույթին, ստիպված են համակերպվել և շարժվել այդ կանոններով»,-ասել է նա:
Շուրինի խոսքով` մրցույթին ցանկացել է ներկայանալ երգերով, որոնք իրեն վստահություն էին ներշնչում, սակայն կազմակերպիչները դրանք հիթ չեն համարել.
«Փոխեցին ամենը և ուղարկեցին պայքարելու, չնայած ես ասացի, որ դրանք ինձ խորթ են, իսկ, թե ինչով ավարտվեց ողջ պատմությունը, կարծում եմ շատերը տեսան»,-անկեղծացել է երաժիշտը:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Յուրմալայում կայացած «Նոր ալիք» միջազգային 13-րդ մրցույթում Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականն ու արժանացել «Հեռուստադիտողի համակրանք» մրցանակին։