▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ եմ անում». Անդրանիկ Քոչարյանը՝ դիմակ չկրելու մասին

Այսօր՝ նոյեմբերի 9-ի առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

/filemanager/uploads/2021/11/week-2/Andranik_Qocharyan.jpg

Նրանք բոլորը դիկաներով էին՝ բացառությամբ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից:

Իսկ երբ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նկատեց, որ նա դիմակով չէ, Անդրանիկ Քոչարյանը ժպիտը դեմքին ասաց.

«Լավ եմ անում, ցույց տա՞մ, թե քանի հատ ունեմ»:

«Պատիվ ունեմ» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, անդրադառնալով սրան, գրել է․

«Այո, լավ է անում, լավ է անում, որ թքում է Նիկոլի երեսին...

Եթե Նիկոլն այս կերպարին անմիջապես չվռնդի իշխանության համակարգից, ապա կփաստվի, որ սրա իշխանությունն ավելի մեծ է քան Նիկոլինը և, որ ժողովուրդն էլ կարող է լավ անել ու չկրել դիմակ:

Շարունակեք տապալել ամեն ինչ, շարունակեք քայքայել ամեն բան...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին