«Սուրեն Պապիկյանը նախ պետք է հասկանա, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ, ինքը պետք է զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
Նախօրեին ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը գրել էր, որ Պապիկյանը ՊՆ համարանիշերով հայտնվել է Կապանում՝ ոչ թե սահմանային հարցերով, այլ՝ ՔՊ-ի տարածքային վարչություն ու ղեկավար ընտրելու համար:
«Առհասարակ, լավ կանի ձենը կտրի ու զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի»,- հավելել է Սաղաթելյանը:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝