▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ կլինի՝ պատմեն Ալիևի կողմից 5 միլիարդ դոլար խոստման մասին»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միմյանց մեղադրելու փոխարեն շատ ավելի օգտակար կլինի պատմել, թե Նիկոլ Փաշինյանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն ինչ է բանակցել Ադրբեջանի իր գործըկերոջ հետ ԱՄԷ-ում:
Խոսքը Ալիևի կողմից 5 միլիարդ դոլար խոստման մասին է, եթե Հայկական ուժերը առանց պատերազմի հեռանային նախկին ԼՂԻՄ-ի հարակից 7 շրջաններից:
Այսինքն՝ Ալիևը մինչև վերջին պահը մեծագույն ռիսկ է գնահատել պատերազմը:
Կարող են պատմել երկուսն էլ՝ և՛ Փաշինյանը, և՛ Վանեցյանը:
Այս առաջարկը արվել է նաև Սերժին:
Հ.Գ. Տեսնես էս գնդակի վրա ինչն է այսքան երջանկացնողը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին