▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ լուրեր ունենք. Արսեն Թորոսյանի գրառումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեխաները ցանկալի պետք է լինեն՝ անկախ սեռից։

Լավ լուրեր ունենք։ Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին։ Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ երեխայի հաշվով ծնվում է 105 տղա երեխա։

 

 

 

 

 

 

 

 

 

Նախնական տվյալներով 2018թ․ մեր մոտ այդ թիվը կազմել է 108.5 տղա, 100 աղջկա հաշվով։ 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին 100/11.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8:

Հ․Գ․ նկարում իմ տղան և աղջիկն են»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին