▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ թասիբով տղերք ունենք, ես հուսով եմ, որ մենակ չեմ. Տիգրան Արզաքանցյան

«Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-2/arzaqancyan.jpg

«Ով ինձ հետ կպայքարի, ով իմ գաղափարներին կողմ է, ով ուզում է պայքարել հանուն հայրենիքի՝ նա ինձ հետ ճանապարհ կգա! Ես տեսնում եմ, որ մեր երկիրը վտանգի առաջ է կանգնած, ես սիրում եմ իմ երկիրը, իմ հողն ու ջուրը և դրա համար էլ ես պարտավոր եմ պաշտպանել մեր երկիրը թուրքերից և բոլոր նրանցից, ովքեր չեն ուզում մեր երկրին խաղաղություն բերել։

Մենք բարին կերտող ենք, խաղաղության համար պայքարող ենք, իրենք չարի, ուստի իրենք իրենց պատասխանը կստանան։

Ես որոշեցի ընտրել պայքարի ճանապարհը՝ հանուն մեր հայրենիքի։ Ես գիտեմ, որ ես մենակ չեմ, լավ թասիբով տղերք կան, ովքեր իմ կողքին են, հայրենասեր հայեր կան՝ Հայաստանում և սփյուռքում, ովքեր ինձ հետ են։ Հուսով եմ, որ կդառնանք մի բռունցք, մեջք մեջքի կտանք, որ հասնենք մեր նպատակին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին