Լավատեսությունը լավ երկրում ապրելու օր-օրի պակասում է. Արաքսյա Մելիքյանը`արտագաղթողների, առկա խնդիրների մասին և ոչ միայն
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ժամանակ դերասանուհի Արաքսյա Մելիքյանը խոսել է տարբեր թեմաներից, այդ թվում` արտագաղթողների մասին:
Արաքսյան նշել է, որ ունի որդի և նրան դաստիարակել է այնպես, որ ծառայի իր հայրենիքին, բայց նա նաև նշել է, որ կան մի շարք հարցեր, որոնց մասին պետք է մտածի երկրի ղեկավարը. «Շատ խնդիրներ կան, իմ երկրի ղեկավարը բոլոր հարցերով պիտի զբաղվի, եթե ես լինեի իր փոխարեն`ես կզբաղվեի, եթե ինքն է`ուրեմն ինքը պիտի զբաղվի»,-նշել է Արաքսյան:
Նա հաղորդման ընթացքում նաև անդրադարձել է քննադատություններին, որոնք երբեմն-երբեմն լինում են իրեն ուղղված. «Իմ անձի շուրջ, թեև ոչ հաճախ: Կարդում եմ մեկնաբանություններն ու ասում եմ, տեսնես էդ ի՞նչ եմ արել, հետո նայում եմ էջը ու տեսնում, որ ֆեյք է ու ուզում է մի հատ «ճմկտի»:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։