ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՌԴ ԱԳ նախարար Լավրովը քիչ առաջ նաեւ դիվանագիտական ճլոթի տվեց Նիկոլին՝ Արարատ Միրզոյանի ներկայությամբ, ով իդեպ, նրան տեղում ոչ մի ձեւ չպաշտպանեց»։
Տեղեկացնենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է.
«Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև այժմ ծավալված աշխատանքին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծման ուղղությամբ»: