▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի և դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին

ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախի խնդրին.

http://asekose.am/filemanager/uploads/Lavrov.jpg

«Մանրամասն քննարկել ենք եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որի արդյունքում հնարավոր եղավ դադարեցնել կոնֆլիկտը և տեղափոխել այն քաղաքական կարգավորման դաշտ: Պայմանավորվել ենք նաև ուշադրությունից դուրս չթողնել հայ ռազմագերիների վերադարձի և ականապատ դաշտերի քարտեզների հանձնման հարցերը: Հաստատել ենք նաև Մինսկի խմբի համանախագահների հետագա գործողությունների անհրաժեշտությունը»,- ասել է Լավրովը:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Մնում ենք այն պնդմանը, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Իսկ խնդրի երկարատև լուծումը հնարավոր է միայն սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի միջոցով»,- նշել է Լավրովը:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին