▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը հումոր է անում Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ

Այսօր Նյու Դելիում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը։

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լավրովը Միրզոյանին հարցրել է, թե երբ է նա ժամանել Հնդկաստան, ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ նախորդ օրը: Հաղորդվում է, որ Միրզոյանը Նյու Դելիում կմնա մինչև մարտի 3-4-ը։

Տեսանյութի սկզբում Լավրովը, խոսելով, հանդիպմանը մասնակցող ՌԴ պատվիրակության անդամներից մեկի մասին նաև նշում է, որ նա հին ընկերությանն է «տրվում», հետո ավելացնում՝ հետխորհրդային տարածքի․․․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին