▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը քեզ համար ավելի մե՞ծ է, քան՝ քո երկրի ԱԳ նախարա՞րը. քաղաքացու հարցը զայրացրեց Մնացականյանին

Ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ զրուցել է նախարարությունից ուշ երեկոյան դուրս եկող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Քաղաքացին հետաքրքրվել է նախարարից՝ «բանակցային սեղանին արցախյան հարցի փուլային տարբերակ կա՞, թե՝ ո՞չ»:

Նախարարը բացասական պատասխան է տվել՝ հարցնելով թե ինչո՞ւ է այդպես մտածում և ինչո՞ւ չի վստահում ՀՀ արտգործ նախարարին: Ի պատասխան՝ Հակոբ Բերբերյանը նշել է, որ այդպես է հայտարարել ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը:

«Սերգեյ Լավրովը քեզ համար ավելի մեծ է, քան քո երկրի արտգործ նախարա՞րը»,- զայրացած պատասխանել է Մնացականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին