▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը շեշտել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին

Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է վերացվի․ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովա

Հավելենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի շուրջ։

Արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում։

Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Արցախի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։

Ափսոսանք է հայտնվել այս տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Երևանի կողմից չեղարելու որոշման համար՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորությունը»,- ասված է ուղերձում։ 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին