▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովն առաջարկել է բացել Աղդամի, մեկ օր անց՝ Լաչինի ճանապարհները

«Ադրբեջանահայկական խաղաղության բանակցություններում դադարը լի էր սկանդալներով և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ վեճերով։ Երևանը և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ադրբեջանին մեղադրում են ոչ միայն ԼՂՀ շրջափակման, այլև ցեղասպանության մեջ։

Դրանում նրանց աջակցում է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Բաքուն չի պատրաստվում զիջումների գնալ և մեթոդաբար կրկնում է, որ հարցը պետք է լուծվի երկրի ներսում, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերը երկու ճանապարհ ունեն՝ դառնալ Ադրբեջանի քաղաքացի կամ հեռանալ»,-«Արցախն ընդդեմ Ղարաբաղի» վերնագրով ծավալուն հոդվածում գրում է Kommersant

Պարբերականը նշում է, որ ռուսական պետական ​​կառույցների աղբյուրը նշում է, որ Աղդամով ճանապարհն ի վերջո կբացվի։

Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարբերակ է առաջարկել, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը։ Դրա էությունն այն էր, որ Աղդամով ճանապարհը բացվի, և ԿԽՄԿ-ի միջոցով սկսվի ամեն ինչի առաքումը։ Իսկ այս վայրում երթևեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, վերականգնվի նաև Լաչինի միջանցքի երթևեկությունը։ «Այս տարբերակը բարձր պատրաստվածության մեջ էր»,- ասել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը:

Բայց, ըստ նրա, Ստեփանակերտն այնուհետ պայման է առաջ քաշել, որ Լաչինը բացվի ոչ թե 24 ժամում, այլ անմիջապես։ Հետո ԼՂՀ-ն հայտարարել է, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով։ Ի վերջո, փոխզիջում չի եղել, գրում է պարբերականը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին