Լեդի Գագայի ընդամենը ժամեր առաջ տեղադրված նոր տեսահոլովակը կես միլիոնից ավել դիտում ունի։ 911 խորագրված տեսահոլովակը հեռուստադիտողներին հիշեցրել է Փարաջանովի Նռան գույնը ֆիլմը. հենց նրա մոտիվներով էլ ստեղծվել այն։
Ինքը` Լեդի Գագան շնորհակալություն է հայտնել հոլովակի պրոդյուսերին` նման գաղափարի համար։ Իսկ ամեն ինչ տեղի է ունենում տեսահոլովակում հայկական ֆիլմերի փառատոն գնալու ճանապարհին։