▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լենա Նազարյանը չգիտի՞, թե՞ միտումնավոր ճիշտը չի ասում. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

« Լենա Նազարյանը չգիտի՞ թե միտումնավոր ճիշտը չի՞ ասում

Կարծես այսօր շատ բան կա ասելու տիկին Լենա Նազարյանին

Ուրեմն այս տիկինը և իրենց կառավարությունը հերիք չի մարդկանց մեղադրեցին չաշխատելու մեջ, հիմա էլ մեղադրում են լավ չհասկանալու մեջ: Այսինքն արտագնա աշխատանքի մեկնածները չգիտե՞՞ն, որ հարկ են վճարում: Փաստորեն, տիկին Նազարյանը փաստել է, որ ես կողմ եմ քվեարկել ինչ որ նախագծի, որը իր կարծիքով արտագնա աշխատանքի հետ կապ ունի: ( երևի, քանի որ մի քանի լրատվամիջոցների վերնագրերում այդպես է նշված):


Ես կողմ եմ քվեարկել այն նախագծին, որը նախատեսում է, որ եթե Կառավարությունը կհաստատի նվազագույնը 40 մլրդ գումարով ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ծրագիր, ու դրա արդյունքում որպես պարտադիր պայման ՀՀ-ում կհիմնվի ընկերություն, որի աշխատողները կգրանցվեն Հայաստանի Հանրապետությունում, բայց դե ֆակտո կաշխատեն արտերկրում, գործատուի կողմից կհարկվեն 13%-ով:
Տեղեկացնեմ տիկին Նազարյանին, որ այս պահի դրությամբ այս ծրագրերի շրջանակներում գրանցվածները հիմնականում օտարերկրացիներ են, որոնք իրեն եկամուտներից վճարում են կատարում ՀՀ պետական բյուջե:
Ի դեպ տիկին Նազարյան ձեր կառավարությունը այս արտոնությունը 2018 թվականի հունիսին կատարված փոփոխության ուժով պահպանելու է մինչև 2022 թվականը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հուսով եմ `պարզ է:
Ի դեպ` ո՛չ վարչապետի ո՛չ էլ ՊԵԿ ղեկավարի մակարդակով չհերքվեց, որ քննարկվում է հայտարարագրումը: Դա արվում է նաև այն « չաշխատող » ( ըստ վարչապետի) ու նպաստ ստացող մարդկանց պատասխանատվության սպառնալիքի ուժով նպաստից զրկելու համար: Մարդիկ կասեն ինչ ունեն , պետությունն էլ հանգիստ կզրկի նպաստից:
Դե ինչ` հերթով կասեմ էլ ինչ վտանգներ ունի ընդհանուր հայտարարագրումը »:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ  Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ՀՀ ԱԺ–ը դեռ 2015-ին 13 տոկոս եկամտահարկ է սահմանել ՀՀ–ից դուրս շինաշխատանքներ իրականացնող աշխատողների համար, և այս լրացմանը կողմ է քվեարկել նաև Արփինե Հովհաննիսյանը, որը հիմա անթույլատրելի է համարում խոցելի խավի հարկումը։

Կարդացեք նաև՝ Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանն առաջին անգամ՝ իր լուսանկարը պատռողների, իրեն վիրավորողների և քննադատողների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին