Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:
Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամ ալիքը։
Պատճառը Նիկոլ Փաշինյանի չկատարած հերթակա խոստումն է:
«Վարչապետ դառնալու առաջին ամիսներին Փաշինյանը հանդիպել է Արոնյանին և խոստացել, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց ինչպես սպասելի է, նա իր խոստումը չի կատարել»,-գրում է ալիքը: