▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գերմանացի պատգամավորները՝ ծխախոտը տաքացնող սարքերի ու էլեկտրոնային սիգարետի մասին

Մեր Դավիթն արդեն քայլում է ձեռնափայտով. Արմեն Մուրադյան

Դիմակդ բարձրացրու... Շարունակվում են ստուգումները քաղաքային տրանսպորտում

Թորոսյանը ֆեյսբուքում ցինիզմով ու մեծամտությամբ ուրիշների հետ մրցելու փոխարեն, պետք է ճիշտ. . .

Սիրելի Նիկոլ Փաշինյան, խոսեք այդ պարոնի հետ. ձեր լավատեսության մեծ չափաբաժնից ես էլ ունեմ.. . .

Պարող կինը դպրոցի տնօրենն է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վերջին զանգից

Աչքերիս առաջ մահս էր, բայց անդադար աղոթում էի ընտանիքիս և իմ հայ ժողովրդի համար. կորոնավիրուսը. . .

Եթե անհրաժեշտ է՝ նաև Ազգային ժողովը տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար. Պատգամավոր

Տղաներ եւ աղջիկներ, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու՞ է ամեն ինչ այդքան վա. Գորգիսյան

Բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է. Նաիրա Զոհրաբյան

Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացվել է․ փաստաբան

Թավշյա ապօրինաշինություն․ Դավիթ Խաժակյանն ուղիղ եթերում էր

Պրովակացիա է եղել, ահազանգել եմ ոստիկանություն․ ԿԲ նախագահ

Փոստատարները նպաստներն ու թոշակները կառաքեն հասցեներով՝ ոստիկանների ուղեկցությամբ

Դուք մեղավոր չեք. Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր․ Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին

Ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը ծանր է. Արսեն Թորոսյանը նոր թվեր ներկայացրեց

Նիկոլ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակել. վատ օրինակները շատ են

Մահացել է ևս 6 անձ, հունիսի 4-ի դրությամբ վարակվածների թիվը հասել է 11221-ի

Այս գիշեր՝ Նորքի ինֆեկցիոնի բակում

Կորոնավիրուսը հաղթահարած մոսկվաբնակ բժշկուհի Ասպրամ Աղբալյանը հիվանդության բուժման ժամանակ. . .

Յուրաքանչյուր քաղաքացի կորոնավիրուսի ախտանշանների դեպքում պետք է դիմի բուժսպասարկման առաջնային օղակ

Մարզահամալիրն առանձին «դեպք» է

Վատ լուրեր ունեմ․ կորոնավիրուսի նոր դեպքերն արդեն 697 են․ Նիկոլ Փաշինյան

Թե ի՞նչ «զոհողության» էր պատրաստ Դարբինյանը հանուն պաշտոնի գիտեն շատերը․ Քաղաքապետարանի պաշտոնյա

Տղաներ և աղջիկներ, ձեր գնացքը դեռ չեկած գնացել է...Արսեն Թորոսյանը՝ ԼՀԿ-ին

Իրականությունից կտրված իշխանությունը. որտեղից է գալիս այդ խնդիրը

Կոչս նախորդ իշխանության ներկայացուցիչներին

Պաշտպանենք մեծերին «լինող բանը կլինի» վտանգավոր համոզմունքից․ Աննա Հակոբյան

Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. Մանե Գեւորգյան

Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճարակային կանոնները խախտած քաղաքացիների լուսանկարներ

Գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ՝ վերադարձ սահմանափակումներին, պարետային ժամի հաստատում

Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատի են տվել ՀՀ վարչապետին, աշխատակազմին եւ մամուլի խոսնակին

Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ, նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները...

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հնարավոր պաշտոնանկություններին

Տանից դուրս գալուց հետո դիմակ կրելը պարտադիր կդառնա ամենուր

Բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, միացեք հանրային վերահսկողության թիմին. Փաշինյան

Մեծ պատվի, հարգանքի ու խոնարհումի է արժանի ձեր ծառայությունը. Կաթողիկոսը՝ բժիշկների մասին

Գագիկ Բեգլարյանի եղբայրը չի կատարել ծառայողական պարտականությունները. ՔԿ-ի հայտարարությունը

Ի՞նչ տեսանյութ է ուղարկել Սիփան Փաշինյանը վարչապետին

«ժամ մը» առաջ...ՊՆ մամուլի խոսնակը՝ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունների մասին

Նա առաջիններից էր, որ դավաճանեց հեղափոխությանը. Հրաչյա Հակոբյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

Արցախում ՃՏՊ-ի հետեւանքով զինծառայող է մահացել․ ՊԲ

«Երևան մոլ»-ը փակվեց. Պարետը նոր որոշում է կայացրել

Մենք մեր խաչը մինչև վերջ տանելու ենք․ Ալեն Սիմոնյան

Պատրաստ ենք խնամակալ ձևակերպել դպրոցում աշխատող որևէ մեկին, որպեսզի երեխան գնա տվյալ «էլիտար». . .

2018 թ․ հետո Հայաստանը ներգրավված չի եղել զենքի անօրինական առևտրի որևէ գործարքում․ Պն փոխնախարար

Ժողովուրդ, մնացել եք կորոնավիրուսի տակ. բժիշկ Հայկ Մանասյան

ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է hրաժարական տան. «Ժառանգություն»

Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել` կարգ ու կանոն հաստատելու․. . .

Ինչպես են երիտասարդ տղան ու աղջիկն այրում Կենտրոնի աղբամանները. քաղաքապետարանի. . .

Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել

iLur.am-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը.

«Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում՝ ընդ որում շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ի տարբերություն վերջիններիս՝ այսօր ռազմաճակատի գիծ գոյություն չունի, հակառակորդի կրակակետերն անբացահայտելի են, խրամատներն ու բլինդաժներն անօգուտ։ Վիրուսն ամենուրեք է ու անտեսանելի. նա հարվածում է թե՛ առջևից, թե՛ կողքերից, թե՛ թիկունքից, թե՛ օդից։ Ոչ ոք ապահովագրված չէ ախտահարումից ու ծանր կորուստներից՝ դառնագույն մի ճշմարտություն, որ պարտավոր է մտապահել մեզանից յուրաքանչյուրը, ընդ որում առանց խուճապի, և պատասխանատվության բարձր գիտակցությամբ։

Պատերազմները վարում են ոչ թե ժողովրդական զանգվածները կամ ընդդիմադիր քաղաքական ուժերը, այլ օրվա իշխանությունները՝ անկախ դրանց լավ թե վատ լինելու հանգամանքից։ Հասուն պետություններում պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը, գրված թե չգրված օրենքներով, սառեցվում է՝ հնարավորություն տալով իշխանություններին կենտրոնանալու բացառապես իրավիճակի վերահսկման ու հաղթահարման վրա։ Իմ տպավորությամբ, Հայաստանի իշխանությունները, գուցեև ինչ-որ սխալներով ու բացթողումներով հանդերձ (չսխալվող իշխանություն չկա), պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում կատարելով իրավիճակից բխող բոլոր անհրաժեշտ ու հնարավոր քայլերը։ Դատելով հասարակության արձագանքներից, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բուժաշխատողների, ոստիկանության, ԱԻՆ-ի գործունեությունը, անարդարացիորեն թերանալով, սակայն, ընդգծել վերջիններիս աշխատանքը համակարգող պաշտոնատար անձանց՝ Արտակարգ դրության պարետի և Առողջապահության նախարարի կարևոր դերակատարությունը։

Սակայն մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության։

Նկատի ունենալով այս ամենը, կարծում եմ, ներկայիս անբնական ու վտանգավոր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը կարող են նպաստել մեծ ջանքեր չպահանջող հետևյալ անհրաժեշտ քայլերը.

1. Քարոզչական ու դաստիարակչական բոլոր միջոցներով հասարակությանը պարտավորեցնել ենթարկվել Արտակարգ դրության պարետի և Առողջապահության նախարարի հրահանգներին և խստորեն կատարել նրանց հանձնարարականները։

2. Դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն և ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները՝ նրանցից հաշիվ պահանջելու հարցը թողնելով ապագային։

3. Հակավարակային միջոցառումներին ու դրանցից ծագած սոցիալական խնդիրներին վերաբերող մասնավոր խորհուրդներն ու առաջարկներն արտահայտել ոչ թե հրապարակավ ու ցուցադրաբար, այլ ուղղակի հասցեագրել պարետատանը, նրա կազմում ստեղծելով հատուկ խումբ՝ դրանք ուսումնասիրելու և նպատակահարմարության պարագայում գործադրելու համար։

4. Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

5. Վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձևավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։

6. Հուսալ, որ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կկարգադրեն անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ վերջիններիս ծավալած կատաղի պայքարը և այդու չեն կորցնի պետական այրին վայել վարք դրսևորելու այս պատեհությունը։

Վերջում թերևս ավելորդ չէ նշել, որ ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլև իր մերձավորների կյանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախմբվելու ունակությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին