Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Վազգեն Մանուկյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին։
Ֆեյսբուքյան իր էջում վերջինս գրել է․
«Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից:
Ինչ վերաբերում է իր պարտվողական «պրագմատիզմին», ապա սա նորույթ չէ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ նա համոզված էր և թուղթ ու մատիտով «ապացուցում էր», որ մենք պարտվելու ենք։ Եվ պատահական չէ, որ պատերազմի ժամանակ ինձ՝ իր հակառակորդին, առաջարկեց դառնալ Պաշտպանության նախարար, որպեսզի իր սպասելիք պարտության ողջ մեղքն իմ վրա ընկնի։ Բայց տեղի ունեցավ հակառակը։
Ինչ վերաբերում է Վեհափառի մոտ նախագահների հավաքին, ես ի սկզբանե համոզված էի, որ դա որևէ արդյունք չի տալու։ Դա ամենաանպտուղ ֆորմատն էր, որ կարելի էր այս իրավիճակում մտածել, և մասնակիցներից մի մասին նաև հայտնել էի իմ կարծիքը:
Անկախ ամեն ինչից՝ ես կարծում եմ, որ նույնիսկ այս ծանր ու անելանելի թվացող իրավիճակում կան հնարավորություններ մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար»,-նշել է նա: