▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը շարունակում է մնալ չլուծված․ Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ Մոսկվայում

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահ հանդիպումը: Սա երկու ղեկավարների արդեն չորրորդ դեմառդեմ հանդիպումն է այս տարվա ընթացքում:

Նիկոլ Փաշինյանն այսօր կարճատև աշխատանքային այցով է Մոսկվա ժամանել։ Այցի շրջանակում միայն հանդիպումն է Վլադիմիր Պուտինի հետ, այլ հանդիպումներ, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նախատեսված չեն։

Կրեմլի ավելի վաղ տարածած կարճ հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Փաշինյանն այսօր քննարկելու են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման և տնտեսական կապերի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը։

Մամուլի ասուլիս կամ հայտարարություն բանակցություններից հետո նախատեսված չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին