▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼԳԲՏ ներկայացուցիչները պահանջում են իրենց միջուկային զենքի հասանելիություն տրամադրել

ԼԳԲՏ ներկայացուցիչներին պետք է թույլատրվի միջուկային զենքի հասանելիություն, վերջնագիր–զեկույցում պահանջել են Bulletin of the Atomic Scientists նախագծի ղեկավարները, փոխանցում է Lenta.ru–ն։

Զեկույցում ասվում է, որ «Միջուկային զենքը կառավարող իշխանությունները և զինվորականները պետք է բարձրաձայն աջակցեն ԼԳԲՏ+ ընդգրկմանը, ոչ միայն այն պատճառով, որ դա ճիշտ է, այլ նաև այն պատճառով, որ նման անձինք արժեք են ավելացնում միջուկային զենքի քաղաքականությանը և դիսկուրսին»:

Նշվում է, որ միջուկային օբյեկտներում ԼԳԲՏ ներկայացուցիչներին անբարյացակամ են վերաբերվում և ճնշում են։ Ուստի վերջիններս կարծում են, որ միջուկային տերությունները պետք է իրենց ներառեն որոշումների կայացման գործընթացում, որպեսզի նրանք կարողանան «առանց վախի օգտագործել իրենց հատուկ հմտություններն ու կյանքի փորձը»։

«Նույնասեռականների նկատմամբ խտրականությունը կարող է խաթարել միջուկային անվտանգությունը և մեծացնել միջուկային ռիսկը», - կարծում են գիտնականների համայնքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին