«Որոշ ժամանակ առաջ անդրադարձել էինք դերասանուհի Լիանա Վանոյանի անձնական կյանքին, ով մշտապես մարդկանց գրավում է իր հումորային կոնտենտով: Բանն այն է, որ մեր աչքից չէր վրիպել դերասանուհու սթորի բաժնում հրապարակած տեսանյութերը, որոնցից երևում էր, որ Լիանան գտնվում է ծանր հոգեբանական վիճակում»:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ « Խոսելով թեմայի մասին`նշել էինք, որ ակնհայտ երևում է, որ Լիանան բաժանվել է սիրելիից: Լիանայի` մեկը մյուսին հաջորդող գրառումները խոսում էին դրա մասին և փաստում մեր հրապարակումը: Նա մասնավորապես հետևյալն էր ասում իր հրապարակումներում.
«Հասկացա,որ պիտի ընդունեմ ճշմարտությունը ինչքան էլ ցավոտ լինի, հասկացա որ ամեն բան անցողիկ է, հասկացա, որ օտար եմ ինձ զգում այլևս հարաբերություններում որոնք բացարձակ մտերիմ էին, հասկացա, որ երջանիկ չեմ… ու որոշեցի փրկեմ ինձ քաոսից մաքրեմ սիրտս աղոթքով որ էլի հավատամ մի օր…»,- գրել էր Լիանա Վանոյանը։
Սակայն այսօր դերասանուհին իր ծննդյան տոնի առթիվ ծաղիկներ է ստացել իր սիրելիից, ծաղիկների լուսանկարը հրապարակել ինստագրամյան էջում ու դրան կից ավելացրել Սիրուշոյի «Ես ու դու» երգը:
Ստացվում է տևական դադարից հետո սիրված դերասանուհին և իր սիրելին կրկին միասին են, ինչի առիթով ուրախ ենք և երջանկություն ու հարատև միություն ենք մաղթում Լիանային և Ռուբենին»: