▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլի Մորտոն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. հայտնի է, թե ում կուսակցությունից

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ուժը Հայրենյաց» կուսակցության ցուցակում ներառված կլինի նաև մոդել, երգչուհի, էրոտիկ լուսանկարներով հայտնի Լիլի Մորտոն, գրում է «Հայկական ժամանակը»։

Տեղեկությունը ճշտելու համար լրատվամիջոցը կապ է հաստատել նրա հետ, որը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լուրը:

Հարցին՝ իսկ սպասե՞նք նորությունների՝ նա պատասխանել է. «Այո՛, կարող եք սպասել նորությունների, ավելին այս պահին չեմ կարող ասել»:

Նշենք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավարը գործարար Տիգրան Արզաքանցյանն է, իսկ կուսակցության ցուցակը գլխավորելու է Նելլի Հարությունյանը։

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին