Իշխանական ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Բանն այն է, որ խմբակցությունում կան անձինք, ովքեր որևէ կերպ չեն կարողանում համակերպվել այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է Հայաստանում պատերազմի ավարտից հետո:
Այս մասին գրում է Armlur.am-ը:
Ըստ կայքի աղբյուրների՝ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչները ելքեր են փնտրում հարցին լուծում տալու համար: Մի հատվածի կարծիքով խմբակցությունը լքելով էլ հարցերը լուծում չեն ստանա, ինչի համար մտորումների մեջ են` հրաժարվել պատգամավորական մանդատից ու հեռանալ:
Կայքի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պատերազմի ավարտից հետո, հոգեբանորեն շատ ծանր վիճակում է գտնվում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Մեր տեղեկություններով Մակունցը որևէ մեկի հետ չի շփվում, եթե լինում են նիստեր, ապա այդ ժամանակ շատ լռակյաց է, գրեթե չի խոսում:
Մակունցը հանուն իր թիմակիցների չպառակտման է դեռևս շարունակում ղեկավարել խմբակցությունը, սակայն կարելի է ասել վերջինս այնքան «կոտրված» է, որ որևէ բան ի վիճակի չէ անգամ անելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ նույն հոգեբանական վիճակում է գտնվում խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը, վերջինս ևս անելանելի վիճակում է գտնվում, դեռևս չի կարողանում կողմնորոշվել լքել խմբակցությունը, թե հրաժարվել մանդատից: