▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լին Թրեյսին կնշանակվի ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

Ռուսաստանը համաձայնություն է տվել (նախնական համաձայնություն) Լին Թրեյսիին Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու համար, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է Interfax-ը։

Ինչ վերաբերում է նոր դեսպանի նշանակումից հետո ԱՄՆ-ի հետ շփումների ակտիվացման հնարավորությանը, ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ այն նախ պետք է հաստատի Սենատը։

«Մենք շատ լրջորեն կվերաբերվենք դեպի բարելավման գնալու պատրաստակամության ցանկացած նշույլ՝ լինի դա հանրային ազդանշաններ, թե գործողություններ։ Բայց մինչ այժմ, ցավոք, միտումը հակառակն է՝ դեպի հարաբերությունների լիակատար փլուզում, ամեն ինչ նվազեցնելու, զրոյի հասցնելու ուղղությամբ»,- ասել է Ռյաբկովը։

Թրեյսին Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների գծով մասնագետ է։ Մինչև 2019 թվականին Հայաստանում դեսպան նշանակվելը՝ նա աշխատել է որպես Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական Պետդեպում։ Թրեյսին խոսում է ռուսերեն և ԱՄՆ Սենատի հավանության դեպքում նա կդառնա Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը։

Ինչպես հայտնի է, Լին Թրեյսին այժմ Հայաստանում ԱՄՆ դեսպանն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին