Հունիսի 19-ին, վիճաբանություն և կրակոց է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում «աջ դաստակի շրջանի մակերեսի պատռած վերք, օտար մետաղական մարմին, աջ թենուրի մակարդակի, հավանաբար հրազենի գնդակից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և մինչ նրան վիրահատարան տեղափոխելը նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկելու հետևանքով: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արմեն Բաղդասարյանն է: Կարճ ժամանակում ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Արցախյան խճուղի 45 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի դիմաց Ա. Բաղդասարյանի և Սյունիքի մարզի բնակիչ Տիգրան Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ պահվող հրազենով կրակել է և վնասվածք է պատճառել Ա. Բաղդասարյանին: Տ. Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի քրեական պատմություններով հայտնի որդին է և նաև օպերատիվ տվյալներ են ստացվել, որ միջադեպը հրահրվել է Լիսկայի տղայի կողմից, ով ավտոտեխսպասարկման կետում, ապա դրսում տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ: Աղբյուրի տեղեկություններով՝ Լիսկայի որդին կռվից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի: |
Լիսկայի տղան Գորիսում վիճաբանել, կրակոց է արձակել, հետո դիմել փախուստի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet