▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկակար է մահացել, ևս մեկը՝ հոսպիտալացվել

Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝  28-ամյա Էդգար Գրիգորյանին, Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևան:

/filemanager/uploads/2019/08/week-3/AIN.jpg

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ծանր այրվածքներով ԱԻՆ փրկարարը հենց հիմա ուղղաթիռով տեղափոխվում է Երևան։ Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժիշկները պատրաստ սպասում են նրան, որպեսզի առավելագույնս օպերատիվ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները իմ հանձնարարությամբ համակարգում է իմ տեղակալ Լևոն Հակոբյանը։

Առողջություն եմ մաղթում տուժած փրկարարին, ինչպես նաև ցավակցում եմ զոհված փրկարարի հարազատներին և համածառայակիցներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին