Երեկ՝ հունիսի 22-ին, Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին 10 հոգով ծեծի են ենթարկել:
Lurer.com-ի հետ զրույցում համայնքապետը նշել Է, որ 10 հոգու մեջ է եղել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը.
«Մոտ 10 հոգի, այդ թվում նաև մարզպետը, ինձ ծեծի էին ենթարկել՝ պահանջելով իմ հրաժարականը: Ես, իհարկե, դիմել եմ ոստիկանություն»,- ասել է համայնքապետը։
Օձունի համայնքապետը նշել է, որ իրեն ծեծի ենթարկելը միայն հրաժարականով պայմանավորված չէր.
«Լոռու մարզպետը ինձ ծեծի է ենթարկել ոչ միայն հրաժարականիս պահանջով, այլև նրա համար, որ «ՔՊ» կուսակցությանը չեմ օգնել ձայներ հավաքելու հարցում»,- նշել է Տիտանյանը:
Այն հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել, համայնքապետը պատասխանել է, որ իմաստ չի տեսնում հրաժարական տալու: Իսկ, թե արդյոք մտավախություն չունի, որ, մնալով պաշտոնին, նորից կարող է ծեծի ենթարկվել կամ այլ սպառնալիք ստանալ, համայնքապետը պատասխանել է.
«Ի՞նչ անենք, վախենա՞նք մեր հանրապետությունում ման գանք»,- նշել է նա:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում