Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանը քրեական հեղինակություն 42-ամյա Արթուր Ղազարյանի՝ բոլորին հայտնի «Քանաքեռցի Տույի» հորեղբոր տղան է: Այս մասին գրում է «Արմլուր»-ը: Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։ 2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։ Հավելենք, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 42-ամյա Արթուր Ղազարյանի՝ քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույ»ի, և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։ Իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտուշ Սիմոնյանին: Սպանվածներից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանն էր։ Նա 61 տարեկան էր։ |
Լոռու նորանշանակ մարզպետը քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» հորեղբոր տղան է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet