▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսի AMGA հայկական հեռուստաալիքը բոյկոտում է Հիմնադրամի հեռուստամարաթոնը

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ Լոս Անջելեսում գործող  և մեծ լսարան ունեցող AMGA հեռուստաընկերությունը բոյկոտում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, որը սկսելու է այսօր` Երևանի ժամանակով երեկոյան 20.00-ից:

Այս մասին խոսվել է նաև երեկ` AMGA հեռուստաընկերության  «Վերադարձ» ծրագրի ընթացքում` նշելով, որ Հիմնադրամն իր նպատակին չի ծառայում:

Իսկ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանն էլ երեկ նույն հեռուստաընկերության եթերում պատմել է, որ  «Ճշմարտությունը պիտի ասվի» (The Truth Must Be Told) հեռուստահաղորդման հերթական  թողարկումից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամը սպառնալիքներ է հնչեցրել Հարավային Կալիֆորնիայում գործող անկախ AMGA հեռուստաընկերության հասցեին. զանգահարել է Աննա անունով մի աղջիկ ու ասել, որ եթե շարունակեն «սևացնել» «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու դրա գործունեությունը` ապա իրենք մեկ-մեկ զանգահարելու են AMGA-ի բոլոր գովազդատուներին  ու արգելեն, որ վերջիններս գովազդ տեղադրել այդ հեռուստաալիքում: 

Արդեն հայտնի է դարձել, որ «Ճշմարտությունը պիտի ասվի» (The Truth Must Be Told) հեռուստահաղորդման հեղինակ Արա Մանուկյանն ու «Վերադարձ» ծրագրի հեղինակ-վարող Հարութ Բռնոզյանը հայթայթել են  12. 000 դոլար, որպեսզի 12 ժամ վերցնեն AMGA հեռուստաալիքից ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին զուգահեռ, որ ցուցադրելու են մյուս հեռուստաընկերություններն, իրենց խոսքով, ներկայացնեն իրական ճշմարտությունն այդ կառույցի մասին ու կոչ անեն բոյկոտել հեռուստամարաթոնը:

Նշվում է, որ հաղորդումներին մասնակցելու համար հրավիրվելու են նաև ամերիկահայ  համայնքի ներակյացուցիչներ ու հայտնի գործիչներ:

Նշենք, որ առաջին անգամ է, որ  ընդդիամդիր ալիքը բոյկոտում է հեռուստամարաթոնը` նախկիններում այն նույնպես հեռարձակել է հեռուստամարաթոնի ընթացքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին