▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը դիմել են Ջո Բայդենին՝ Արցախի շրջափակման հարցով

Հազարավոր հայեր ցույց են արել Լոս Անջելեսի քաղաքապետի տան առաջ: Մանրամասներ է հայտնել Լոս Անջելեսի Համաշխարհային կրթական հետազոտական դաշինքի հիմնադիր նախագահ և «Միացյալ հայրենասերներ Հայաստանի համար» միության հիմնադիր Դավիթ Մնացականյանը:

Նշենք, որ Լոս Անջելեսում բողոքի ակցիայից րոպեներ անց քաղաքապետ Քերըն Բասսը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Արցախի շրջափակման հարցով։

Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Բայդենին կոչ են արել ձեռնամուխ լինել հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը և ցուցաբերել ամերիկյան աջակցություն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին։ Որպես աջակցության միջոցառումներ՝ նրանք մատնանշել են ուտելիքի ու դեղորայքի տրամադրումը, Պուտինին ու Ալիևին հստակ ուղերձի հղումը, որ ԱՄՆ-ը պահանջում է անվտանգ օդային ճանապարհ Արցախի բնակչությանը օգնություն հասցնելու համար, դիվանագիտական ջանքեր գործադրել Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության կայացման գործում, պնդել, որ ռուսական խաղաղապահները փոխարինվեն միջազգային խաղաղապահ առաքելությամբ, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին